Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Rai 1 հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմի պապի մատուցած պատարագին

Rai 1 հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմի պապի մատուցած պատարագին
13.04.2015 | 23:01

Rai 1 TG1 լրատվական հաղորդումն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և նրա հայտարարությանը՝ խոսելով դրանց կարևորության մասին: Հաղորդավարը նշել է, որ Անկարան երբեք չի ցանկացել 1915-ի դեպքերը «ցեղասպանություն» ճանաչել: ««20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ կարևոր բառեր, որոնք արտասանել է Ֆրանցիսկոս պապը, քանի որ Թուրքիան շարունակում է ժխտել, որ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են եղել»,- ասում է լրագրողը ռեպորտաժում: Լրատվականը նաև նշել է, որ Հռոմի պապը կոչ է արել երկու ժողովուրդներին հաշտեցման ուղին բռնել: Լրատվականը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը, նշել, որ այն մոդել է ծառայել Հիտլերի համար, որ 1939-ին իր ելույթում ասել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Ռեպորտաժն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիա պաշտոնական այցին: «Չճանաչված ցեղասպանությունը մարդկության ապագայի համար վտանգ է»,- ասել է ՀՀ նախագահը լրատվականին հարցազրույցում: «Ցեղասպանությունը ճանաչել նշանակում է ազատվել պատմության բեռից»,- ասել է նա, հավելելով, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Միջին Արևելքում կրոնական փոքրամասնությունների հանդեպ, նույնպես ցեղասպանություն է:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ